Ապրիլի 8-ը՝ Հայոց Սրբազան Տոմարի Արեգ ամսվա Անահիտ օրը, Մայրության տոնն է, այսինքն՝ Մայր Անահիտի տոնը։

Ավանդության համաձայն, երբ Արևը գտնվում է Խոյ համաստեղության ներքո, մեր իմաստուն նախնիները այդ օրվա Արևի ճառագայթը համարել են տարվա լավագույն ճառագայթումը, որին վերագրել են բարեբերություն, բարգավաճում, հարստացում, առողջություն և այլն։ Այդ բոլոր որակումների հովանավորն ու ներկայացուցիչն է նույն ինքը Անահիտ Դիցամայրը, որի պատճառով էլ այդ օրը նվիրել են Մայրությանը։

Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը շնորհավորում է բոլոր կանանց՝ Մայրության տոնի առթիվ։

 

«Պարային վարիացիա» կատարում է «Շողակն» անսամբլը

https://www.youtube.com/watch?v=RK2x6D1ld8I