Western Armenia TV-ի եթերում պատմաբան Աշոտ Հարությունյանը խոսեց Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, մանրամասն վերլուծելով Փառուխ գյուղի գրավումն ու հայկական զորքի կողմից կատարված զսպող գործողությունների հետևանքները։ Պարոն Հարությունյանը խոսեց Ադրբեջանի կողմից Փառուխ գյուղի վրա հարձակման նպատակադրվածությունից, քանի որ ըստ նրա,այդ վայրում թշնամու առաջխաղացման  պարագայում կարող է  սեպ խրվել Մարտունի-Ստեփանակերտ-Մարտակերտ հատվածների միջև։ Անդրադարձավ նաև այն լուրին, ըստ որի Արցախի տարբեր բնակավայրերում սկսվել է ստորագրահավաք՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար, նշելով, որ այդ լուրերը հաստատող ոչ մի ինֆորմացիա չունի և դրան վերաբերում է միայն լուրի մակարդակով։