Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։

«Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային կայքը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայանական շրջանակներն Օրհան Փամուքին թշնամաբար են վերաբերվում, քանի որ նա խոսել է Հայերի ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքերին 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ կոտորելու մեջ: