Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում: «Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է Հայաստանի անվտանգության իր բաժինը, իսկ հիմա Արցախի մասին խոսք անգամ չկա»:

Պողոսյանը չի բացառում, որ կողմերի միջեւ կարող է անգամ բանավոր համաձայնություն եղած լինի, որ Արցախ, կարգավիճակ, եզրույթները չեն հիշատակում: «Իսկ եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը»,-նշում է նա։

Հայտարարության մեջ ԵԱՀԿ Միսկի խմբի մասին նույնպես որեւէ նշում չկա, դա էլ, ըստՊողոսյանի, նշանակում է հրաժարվել խոսել Արցախի կարգավիճակից: