Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում տեղացած հորդ անձրևը, միանալով հալված ձյանը, պատճառ է դարձել Կարս գետի վարարմանը։ Սելավաջրերը հասել են բնակավայրեր՝ քաղաքում և շրջակայքում հեղեղելով բազմաթիվ գյուղատնտեսական նշանակության հողեր։ Մոտավորապես 63 տուն և 23 անասնագոմ մնացել են ջրի տակ։ Իշխանությունները բազմաթիվ քաղաքացիների տարհանել են ջրհեղեղի վտանգի տակ գտնվող տարածքներից: Վարարած գետը հասել է մինչև Կարս-Կարին ավտոճանապարհին։
Քաղաքացիներին հորդորվել է զգույշ և պատրաստ լինել հավանական արտակարգ իրավիճակի դեպքում։ Կարսում Արտակարգ իրավիճակների վարչությունը նույնպես բերվել է պատրաստության բարձր մակարդակի։