ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված Արևմտյան Հայաստանի Նեմրութ լեռ տանող ճանապարհը ձյունից մաքրվել է, որից հետո առաջին զբոսաշրջիկները սկսել են այցելել այս պատմական լեռը։
2 հազար 206 մետր բարձրության վրա գտնվող Նեմրութ լեռան՝ դեպի գագաթը հասնող ճանապարհը բացելու նպատակով անցած շաբաթ փրկարարները, պայքարելով 6 մետր բարձրության հասնող ձյան դեմ, բացել են 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհը։
Նշենք, որ Նեմրութ լեռան զբոսաշրջային սեզոնը ամեն տարի 4-5 ամսով փակվում է ցուրտ եղանակի և ձյան տեղումների պատճառով։