Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի 3/4-ի օկուպացիայից հետո Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 362,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ: