Ադրբեջանցի օգտատերի նկարահանումից երևում է, որ ավերվել է Բանանց գյուղի (մինչև 1990 թ. հայաբնակ) Սբ. Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, ինչպես նաև անհետացել է արևմտյան ճակատամասի գագաթին ամրացված 1621 թ. խաչքարը:

Եկեղեցու ճակատին ամրացված ադրբեջաներեն ցուցանակը (թարգմանությունն է՝ Չիչիրևանչ ալբանական աղոթատեղ, 7-9-րդ դարեր) հուշում է, որ սրբավայրը ալբանացման քաղաքականության զոհ է դարձել:

Հարկ է նշել, որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 1986 թվականին եկեղեցու պատերին արձանագրել է կառուցման մեջ վերաօգտագործված 16-17-րդ դարերի 153 միավոր գերեզմանական հուշարձան, հետևաբար կառույցը պետք է թվագրել 17-18-րդ դարերով:

Հայտնի է նաև, որ եկեղիցին նորոգվել էր 1981 թ. տեղաբնակ հայերի ջանքերով և հետևաբար այս անմխիթար վիճակին կարող էր հասնել միայն վանդալիզմի արդյունքում: