Հայկական ազգային ինստիտուտի (ANI) կայքէջը ցուցադրում է Հայերի հանդեպ կատարված ցեղասպանության զոհերին նվիրված 327 հուշահամալիրներ 45 երկրներում: 

Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները շատ համայնքների համար թախծալի առիթ հանդիսացան նոր հուշարձաններ տեղադրելու համար: Տվյալների բազան նախկինում ներառում էր 200 հուշահամալիրներ 32 երկրներում: Նոր թվերը ներկայացնում են աշխարհի ևս 13 երկրներում հուշարձանների թվի 60% աճ: Այս ամենը կարելի է մանրամասնորեն դիտարկել 650 պատկերներով, որոնք ավելացվել են առկա տվյալների բազային:

Հուշահամալիրներից շատերը հուշարձաններ են և խաչքար՝ հայկական ավանդական ձևավորմամբ և տարբերվող չափերով:  Այլ վայրերում տեղադրվել են քանդակներ՝ պայմանական ֆիգուրալ պատկերումներից մինչև ամբողջովին վերացական ձևեր։

Երևանում՝ Ծիծեռնակաբերդի համալիրը ամենամեծն է իր տեսակի մեջ։