Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը նշել է. «Գարնանացանի աշխատանքները  պատշաճ  կազմակերպելու նպատակով  Արցախի  կառավարության կողմից  հաստատվել է  «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում, անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում, բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում։2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի հողօգտագործողները առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ: Ինչպես գիտենք, եղել է նույնիսկ սեփական այգին տրակտորով մշակող անձի սպանության դեպք: Արցախի Հանրապետությունը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Բոլոր աջակցության ծրագրերը կոչված են խթանելու Արցախի գյուղատնտեսության զարգացումը»: