Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի խորհրդի և գործադիր կոմիտեի անդամ Ստեփան Փիլիկյանը  հայերի դեմ կատարված ցեղասպանության 107-րդ Ոգեկոչման կապակցությամբ մի գրառում է կատարել, որը համառոտ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․ «Մենք կենտրոնանում ենք 1915թ.-ի վրա, սակայն 1894-96թթ.-ի համիդյան ոճրագործությունները դիտվում են որպես օսմանյան թուրքական (ցեղասպան) քաղաքականության սկիզբ։ 1923 թվականը մենք պիտակավորում ենք որպես Ցեղասպանության տևողության վերջնակետ։ Անպատժելի ցեղասպանությունը նպաստում է ապագա հանցագործություններին: Արցախի այսօրվա երեխաները 1915 թվականի երեխաներն են։ Հանցագործին ոգևորել է պատասխանատվությունից խուսափելու կարողությունը։ 

Կգա մի օր, երբ այնպիսի հանցավոր վարչակարգեր, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, կհայտնվեն պատասխանատվության առաջ»: