Եղանակի տաքացմանը և ձնհալին զուգընթաց Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Բերկրիի ջրվեժի հոսքն ակտիվացել է։ Այս գեղեցիկ ջրվեժը տարվա բոլոր եղանակներին իր այցելուներին տեսողական խրախճանք է պարգևում։ 

Բերկրիի ջրվեժը գտնվում է քաղաքի կենտրոնից 90 կիլոմետր հեռավորության վրա, թափվում է 20 մետր բարձրությունից։ Այստեղ տարեկան այցելում են բազմահազար տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներ։

Սիրելի հայրենակիցներ, դուք, առավել ևս, քան որևէ մեկը, իրավունք ունեք տեսնելու և վայելելու  մեր պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում գտնվող այս բնական գեղեցկությունը։ Տարվա ցանկացած եղանակին արժե այցելել այստեղ։