Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Սիվերեք գավառում գարնան գալստյան հետ մեկտեղ բացվել են յուրահատուկ և անկրկնելի, էնդեմիկ տեսակ համարվող շրջված կակաչները։ Շրջված կակաչները, որոնք պատկանում են շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին, աճում են 1000-ից 3 հազար մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայաստանի Վան, Դերսիմ, Մուշ, Շըրնաք, Բաթման, Հաքքարի, Ադըյաման և Մարաշ նահանգներում: Կարմիր, դեղին, վարդագույն և նարնջագույն գույներով շրջված կակաչը դեմքով նայում է դեպի գետին, երկարությունը սովորաբար տատանվում է 60-80 սանտիմետրի միջև։ Ծաղկի տունկը կատարվում է աշնանը։