Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Դանիայում և Շվեյցարիայում հայտնաբերված արխիվներում դիտորդները կարող են գտնել լուսանկարներ, որոնք պատկերում են ցեղասպանությանը հաջորդած՝ 1920-1940-ական թվականներին Սիրիայում հայերի ապրելակերպը: 

Շատ քչերը գիտեն, որ այս նկարների հեղինակներից է ազգությամբ լեհ Լեոպոլդ Գաշչիկը, ով իր կյանքն ու գործը նվիրել է  հայոց դատին և օգնել է հայ համայնքներին: Իսկապես, այս լուսանկարների մեջ մենք գտնում ենք հայերի դեմ կատարված ցեղասպանության ապացույցներ՝ խոշտանգումների ենթարկվելուց հետո դաջվածքներով աղջիկներ, ինչպես նաև մահմեդական տներում՝ ստրկությունից փրկված կանայք և երեխաներ: Նա լուսանկարել է Հալեպի ճամբարի առօրյան։ 

Լեոպոլդ Գաշչիկը Հալեպ-Դամասկոսի առաջապահ ջոկատում աշխատել է որպես թարգմանիչ։ Այնտեղ իր ծառայության ընթացքում Գաշչիկն իր կյանքում առաջին անգամ անձամբ է զգացել հայերի նկատմամբ օսմանյան բնաջնջման քաղաքականությունը։ Հալեպը համարվում է հայ փախստականների ամենամեծ ճամբարներից մեկը։ Ասում են, որ քաղաքը և նրա հարակից շրջանները հյուրընկալել են համակենտրոնացման ճամբարներից շուրջ 100,000 փրկված հայերի: 

Գաշչիկը Օսմանյան կայսրությունում աշխատել է Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպությունում, որն օգնում էր հույներին, ասորիներին և հայ փախստականներին։ Նա աշխատել է պրոֆեսոր Յոհաննես Լեփսիուսի հետ և հավաքել ու հաստատել Օսմանյան կայսրության կողմից պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված հանցագործությունների մասին ապացույցներ։