Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին ու բարդ իրավիճակին, տեղի արևմտահայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հանդես է գալու ժողովրդական մեծ երթով: Ապրիլքսանչորսյան ուղերձներում լիբանանահայերը ոչ միայն հիշելու են հայերի հանդեպ կատարված ցեղասպանության նահատակներին, ոչ միայն ընդգծելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ոչ միայն անդրադարձ է կատարվելու պահանջատիրությանը, այլև բարձրաձայնվելու է Արցախի հայության դեմ այսօր Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգությունների հարցը: