Արխիվագետ և հետազոտող Կասանդրա Թավուկչյանը գրում է. «Հայ կին արվեստագետները (AWA) Instagram-ի կրթական և պատմական ուղղվածություն ունեցող էջ է, որի նպատակն է իրազեկել և ճանաչել հայ կին արվեստագետներին։ Զարմանալի չէ, որ հաշվի առնելով  Արևմտյան Հայաստանի աշխարհագրական տիրույթը և հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը, և  դրանից հետո, կանայք, որոնց ես ներկայացնում եմ, գալիս են աշխարհի տարբեր ծայրերից։ Այսօր, թերևս ավելի քան երբևէ, աշխարհասփյուռ հայությունը ցինիզմի և հուսահատության զգացում է ապրում, երբ խոսքը վերաբերում է մեր մշակութային ինքնության պահպանմանը: Այնուամենայնիվ, չնայած մեզ հանդիպող մշտական ողբերգություններին և սպառնալիքներին, մեզ երբեմն անհրաժեշտ են հիշեցումներ այն մասին, թե որքան հեռուն ենք հասել և մեր ներսում առկա ներուժը՝ համառելու և հաջողության հասնելու համար, ինչպես դա արել են մեր նախնիները մեզնից առաջ»:

https://armenianweekly.com/2022/01/26/armenian-women-artists/