Աշխարհում միայն Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Հալֆեթի գավառում աճող սև վարդը, որն իր յուրահատուկ տեսքն ու հոտը վերցնում է մայր հողից, գարնան գալուն պես սկսել է բացվել:

Հալֆեթին, որը Cittaslow միջազգային համակարգող կոմիտեի կողմից 2013 թվականին ներառվել է «հանգիստ քաղաքների» ցանցում, նկարագրվում է որպես  Արևմտյան Հայաստանի «թաքնված դրախտ»՝ իր պատմական քարե տներով և բնական գեղեցկությամբ։ Հալֆեթին Բիրեջիկ ջրամբարի շնորհիվ նմանվել է «ծովափնյա»՝ քաղաքի, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև ջրի տակ անցած տների ու պատմական շինությունների պատճառով։

Գավառի կարևոր խորհրդանիշներից մեկը և աշխարհում միայն Հալֆեթիում աճող սև վարդը ծաղկում է ամեն տարի ապրիլի վերջին և մայիսի սկզբին։