Ապրիլի 17-ին` Ս. Հարության տոնին, Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք:
Այս մասին հայտնում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։