Գերմանացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Շուլցը Վանում հայտնաբերել է Մովսես Խորենացու նկարագրած հնագույն սեպագիր արձանագրությունները: Նա կրկնօրինակում է դրանք և շարժվում դեպի Փարիզ՝ դրանք ուսումնասիրելու համար։ Ճանապարհին իր 2 սպանների հետ, քուրդ ավազակшխմբերի կողմից հարձակմшն է ենթարկվում։ Սակայն Վանում պատճենահանված արձանագրությունները անվտանգ Փարիզ են հասնում և 1840 թ. հրատարակվում են։ 

Ըստ Խորենացու Հայաստանը հիմնադրվել է մ.թ.ա. 2492 թ։ Այս տեղեկությունը, որպես վստահելի աղբյուր հայտնվել է նաև Նյու Յորք Թայմսի 2015 թ. գիտական հոդվածում։ «5-րդ դարի պատմաբան Մովսես Խորենացին գրել է, որ իր հայրենիքը հիմնադրվել է մ.թ.ա. 2492 թ-ին, որը թվում է առասպելական, թեև նա պնդում է, որ մեկնել է Բաբելոն և ուսումնասիրել է հնագույն գրառումները։ Նրա վերլուծությունը ենթադրում է, որ իր տարեթիվը բավական հավանական է», գրել է Նյու Յորք Թայմսը։ Խորենացին նշել է նաև, որ Վանի արձանագրությունների հունական թարգմանությունները կարողացել է պահպանել դրանց մի մասը՝ ապագա սերունդների համար»: