Արցախում շարունակվում են Ներքին Հոռաթաղ — Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջը:

«Մարտակերտի շրջանում շարունակվում են Ներքին Հոռաթաղ – Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի 27 կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։

Նշված հատվածը շուրջ 24 կիլոմետրով կկրճատի Մարտակերտ – Ստեփանակերտ  մայրուղին։

Ավտոճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչ տարեվերջ»։