Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ձգտում է կանխել ԵՄ-ի զենքի վաճառքը Թուրքիային: Այս հարցը Կիպրոսի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին է ներկայացրել իշխող Դեմոկրատական ​​միության անդամ Հարիս Գեորգիադիսը։

«Թուրքիան դարձել է զենքի խոշոր արտահանող, ինչպես նաև կարողություն ունի ինքնուրույն զենք արտադրել։ Թուրքիան տարածաշրջանում կայունությունն ու անվտանգnւթյnւնը խաթարող երկիր է, և առանց պատրանքների, մենք պետք է, օգտագործելով մեր շփումները ԵՄ-ից դուրս գտնվող երկրների խորհրդարանների հետ, դժվարացնենք Թուրքիային դառնալ հեգեմոն ուժ, որը հիմնված է առաջին հերթին նրա ռազմական հզորությանը»,- ասել է Գեորգիադեսը։

Ավելի վաղ՝ 2020 թվականին, Կիպրոսը Հունաստանի և Ֆրանսիայի հետ միասին ԵՄ-ին կոչ էր արել զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Բլոկը մերժել էր այս առաջարկը։