Ապրիլի 13-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի առցանց 16-րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ աշխարհի տարբեր երկրներից։ Նիստը առանձնանում էր նրանով, որ բացի պատգամավորներից, հանդես եկավ նաև ԱՀՀ նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը, ով խոսեց ՄԱԿ ներկայացրած փաթեթի մասին, որը ներառում է 2000 էջից ավել նյութեր՝ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ։

Այն կազմված է 20 էջից, իսկ մնացած նյութերը ներկայացվել են հղումներով, քանի որ ՄԱԿ ներկայացվելիք փաթեթի ծավալը չպետք է գերազանցի 20 էջը։ Արմենակ Աբրահամյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը պատգամավորներին ներկայացրեց 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի նախագիծը, որն ընդունվեց միաձայն։

Նիստի օրակարգում տեղ էին գտել նաև մի շարք այլ հարցեր, որոնցից էր՝ ապրիլի 24-ին տարբեր երկրներում կայանալիք ոգեկոչման արարողությունների քննարկումը և ժամանակացույցը։