Ներկայացնում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված շատ կարևոր տեղեկատվություն՝  մի հատված Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ելույթից, որը վերաբերվում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներին:

«Պետք է վերադառնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ, ի թիվս այլ բաների, կա հարգանք պետությունների ինքնիշխան իրավահավասարության նկատմամբ։ Սա է հիմնական սկզբունքը։ Գոյություն ունի ազգի ինքնորոշման իրավունք, ինչպես նաև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք:

ՄԱԿ-ի ստեղծման պահից սկսած խոսվում է այն մասին, թե որն է ավելի կարևոր՝ տարածքային ամբողջականությո՞ւնը, ինքնիշխանությո՞ւնը, թե՞ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եղել են հատուկ խորհրդակցություններ, բանակցություններ։ Դրանք շարունակվում են տասնամյակներ շարունակ։ 1970 թվականին դրանք ավարտվեցին միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ կարևորագույն հռչակագրի համաձայնեցմամբ, որը վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: Սա ծավալուն փաստաթուղթ է։ Այնտեղ կա բաժին, որը հատուկ նվիրված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարաբերակցությանը:  Մենք պետք է պաշտպանենք ՄԱԿ-ի արժեքները։ Այնտեղ օգտակար բաներ են արվել։ Պետք է վերադառնալ այս անգին փորձին»։

https://www.youtube.com/watch?v=V6uNvit7nsE