Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։

«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարեւանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,– Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նա։

«Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության, դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաեւ Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»: