Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը մեկնարկում է նոր՝ «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագիրը։
Նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Սփյուռքի հայտնի ու խոստումնալից հայ գործիչները պիտի այցելեն Արցախ ու հանրային ելույթներ ունենան բնակչության շրջանում:
Այս մասին ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը: Նախաձեռնության նպատակն է ներգրավել և մոտիվացնել տեղի բնակչությանը և օգնել բարձրացնել Արցախի հեղինակությունը Հայաստանում և միջազգային մակարդակում։ Այցելությունները կներառեն ոչ միայն հանրային ելույթներ, այլ նաև կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, թրեյնինգներ։