Արևմտյան Հայաստանի Վանա լճում սկսվել է տառեխի որսի արգելքը, որն ապրում է միայն Վանա լճում և որի բազմացման շրջանը ապրիլի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում է:  Տառեխը 3 ամիս տեղափոխվում է քաղցրահամ ջրեր և ձվադրում։

Վանա տառեխը որը լողում է ջրի հոսանքին հակառակ և խոչընդոտները հաղթահարում է թռիչք գործելով, իր անսովոր կենսակերպով մի յուրօրինակ տեսարան է ստեղծում։

Համապատասխան մարմինները վերահսկողական աշխատանքներ կտանեն քաղցրահամ ջրերի շրջակայքում՝ հնարավորինս կանխելու ձկների որսագողությունը:

Իսկ մենք հիշեցնենք, որ մինչև վերջերս տառեխը համարվում էր Վանա լճի միակ ձկնատեսակը, սակայն այն արդեն միակը չէ, քանի որ նոր ձկնատեսակ է հայտնաբերվել։