Կոստանդնուպոլսի հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել, հայտնում է Persecution-ը։

Դպրոցի դարպասներին սվաստիկական խաչ են նկարել: Վանդալիզմի ակտ՝ ապրիլի 17-ին Սուրբ Զատիկի եւ ապրիլի 24-ին հայերի հանդեպ կատարված ցեղասպանության տարելիցի նախապատրաստությունից անմիջապես առաջ:

Հիշեցնենք, որ նույն դպրոցը հակահայկական հարձակման էր ենթարկվել 2016 թ. նոյեմբերին, երբ պատերին գրություններ էին հայտնվել՝ «Մի գիշեր մենք հանկարծ կհայտնվենք Ղարաբաղում»։ Նաեւ 2016-ին հայկական ճեմարանի պատերն այլանդակվել էին հակահայկական գրաֆիտիներով։ Պատին թողել էին «Կեցցե թուրքական ռասան» եւ «Տանջել հայերին» գրությունները: