ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց. «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանման մեր հանձնառությանը և ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենի հաղորդագրություններից՝ մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ներառյալ դրական առաջընթացը խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցերում: Պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել բանակցություններին երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», – ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ի պատասխան այս հայտարարության՝ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը խնդրում է Նեդ Փրայսին հաշվի առնել պարոն Ջոսֆ Բայդենի՝ Հայերի ցեղասպանության ճանաչումը, որը ներառում է նաև 1920 թվականին Շուշիում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ջարդերը։