Արմտյան Հայաստանի Մալաթիա նահանգում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 5-6 աստիճան՝ առաջ բերելով ծիրանի ծառերի  ցրտահարություն։ Ցրտահարությունը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է գյուղացիների ապրուստի միջոց համարվող ծիրանի բերքը։ Երկրում վերջին օրերին օդի ցածր ջերմաստիճանը շատ շրջաններում է հարվածել  գյուղատնտեսությանը։ 

Ծիրանի ծառերը վնասվել են Մալաթիայի գրեթե բոլոր գավառներում։

Հիշեցնենք, որ Մալաթիան Արևմտյան Հայաստանի ամենաշատ ծիրան արտադրող նահանգն է, շատերն այն անվանում են ծիրանի հայրենիք։