RADIO ARMENIA ETERNA հաղորդաշարի շրջանակում, որը հեռարձակվում է Բրազիլիայում ապրող և աշխարհի բոլոր  բոլոր հայերի համար, Արգենտինայում ԱՀՀ հյուպատոս դոկտոր Գիլերմո Ա. Կարամանյանը   հարցազրույց է տվել հաղորդավար պարոն Սարգիս Կարամեկյան կրտսերին: Գ․ Կարամանյանի խոսքով՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն այսօր հանդիսանում է 1920 թվականի հայկական պետության շարունակությունը և Արևմտյան Հայաստանի հայերի բնօրրանը։ Նա Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը  ներկայացրեց որպես միակ ազդեցիկ  միջոց, որի շնորհիվ ոչ միայն կարող ենք վերադարձնել մեր հողերը, այլ նաև վերականգնել ցեղասպանության հետևանքները համապարփակ արդարության հասնելու համար: 

Դոկտոր Կարամանյանի հարցազրույցի շնորհիվ հայ ժողովրդի մի մասը ևս տեղեկացավ, թե ինչպես է կազմավորվել Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը և ովքեր են նրա գլխավոր ղեկավար անդամները՝ ի դեմս նախագահ Արմենակ Աբրահամյանի, վարչապետ Սեդա Մելիքյանի և Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարկոսյանի։ Պարոն հյուպատոսին հանրության կողմից ուղղվեցին հարցեր, որոնց նա սիրով պատասխանեց։