Ապրիլի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին ամենուրեք նշեց Սուրբ Զատիկը, որը Քրիստոնյա աշխարհի ամենամեծ ու սրբազան տոնն է։ Միլիոնավոր հավատացյալներ այցելեցին եկեղեցիներ և իրենց հավատքով ու հավատարմությամբ ևս մեկ անգամ փառաբանեցին Հիսուսի հարությունը։ 

Եկեղեցական օրենքի համաձայն՝ Զատիկին հաջորդող երկուշաբթին համարվում է հանգուցյալների հիշատակման օր՝ մեռելոց։ Այսօր հայ ժողովուրդը միասնաբար ոգեկոչում է ննջեցյալ հարազատների ու մտերիմների հիշատակը։