Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ 

Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Արևմտյան Հայաստանը, ունենանալով հարուստ մշակութային և բնական ժառանգություն, հիրավի արժանի է կարևոր և առաջնային տեղ զբաղեցնելու այն երկրների շարքում, որոնք իրենց պատմությամբ ու մշակութային ժառանգությամբ  ասելիք ունեն սերունդներին և աշխարհին։