Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը գրառում է կատարել հայերի հանդեպ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ: Գրառումը  ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է հայերի հանդեպ կատարված ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»։