Արցախի համար կա հստակ սահմանված գիծ՝ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին  հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։«Այս պարագայում շատ բնական էր Արցախի քաղաքական ամենակարևոր մարմնի արձագանքը Հայաստանի խորհրդարանում հնչեցրած մտքերին։ Հստակ սահման է գծված, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հստակեցնում ենք դիրքորոշումը այսպես՝ Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար Արցախը երբևէ և որևէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում։ Ամենացածր նշաձողը, որը կարող ենք դնել այն է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող լինել առանց ինքնորոշման իրավունքի։ Սրանից այն կողմ այլ իրավունք չկա»,- ասել է Գեղամ Ստեփանյանը։