Արևմտյան Հայաստանի Վան նահանգում տեղումնառատ ձմռան և ձնահյուսի վտանգի պատճառով փակված Վան-Բահչեսարայ ավտոճանապարհը 3 ամիս անց վերաբացվել է։ Մայրուղին պարբերաբար կրկնվեղ ձնահյուսի վտանգ է պարունակում և ձմռանը մղձավանջ է դառնում երթևեկողների համար։ Պատկան մարմինները նոր միջոցներ են ձեռնարկել նմանատիպ աղետները կանխելու համար։
Փակված ճանապարհին փոխարինել է Բաղեշի Հիզան գավառի ավտոճանապարհը։