Արեւմտյան Հայաստանի Հաթայ նահանգի(Կիլիկիա) Դյորթյոլ գավառի անտառում բռնկված և երկու տարբեր կետում շարունակվող հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։

Ականատեսները, նկատելով Քոնակլը թաղամասին մոտ գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհը, ահազանգել են հրշեջ ծառայություններին։ Մինչ փրկարարների ժամանելը, քամու ազդեցությամբ կրակը տարածվել է։

Հրդեհաշիջման վրա կենտրոնացած թիմերը փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհը։