Արևմտյան Հայաստանի Մարդինի Միդյաթ գավառում 2-3-րդ դարերին պատկանող  ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել, որտեղ առկա են պաշտամունքի վայրեր, հացահատիկի ամբարներ, ջրամբարներ և գետնանցումներ։

Իր պատմությամբ և մշակույթով բացօթյա թանգարան հիշեցնող Միդյաթում այցելուները զգում են կախարդական մթնոլորտ, որտեղ դեռևս կանգուն են հազարամյա քարե տները, պանդոկներն ու եկեղեցիները։

Ստորգետնյա քաղաքը բացահայտելու համար 2 տարի առաջ գավառում պեղումներ են սկսվել։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել է 100 մետր երկարությամբ թունել և 49 սենյակ, որոնցից մի քանիսը եկեղեցի և  պաշտամունքի վայրեր են։

Ստորգետնյա քաղաքների նմանատիպ օրինակներ շատ կան Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում։