Հայերի հանդեպ իրագործված ցեղասպանությունը այն իրադարձություններից է, որը երբեք, նույնիսկ մի քանի դար անց չի մոռացվի։ Ոչ ոք չի կարող և չպետք է դա դիտարկի որպես անցյալի, պատմության խնդիր։ Նրա կործանարար հետևանքներն ու պատճառած ցավը դեռ թարմ են, ինչպես երեկ։ Չնայած մարդասպանների բոլոր ժխտողականությանը և անտեսման ջանքերին, ցեղասպանությունը մնում է որպես փաստ թուրքական պետության հաստափոր հատորներով քրեական գործում և շարունակվում է մինչ օրս:
Քսաներորդ դարի առաջին խոշոր ցեղասպանությունը, իրականում կանանց և երեխաների կոտորած էր: Դա քաղաքակրթության ու մշակույթի սպանդ էր։ Դա հողերի ու մտքի անապատացում էր։ Դա ժողովրդի ամբողջական վերացումն է՝ բռնի կերպով հեռացնելով այն հողերից, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ:
Ցեղասպան մարդասպանների՝ Թալեաթից մինչև Մուստաֆա Քեմալ, այնտեղից էլ մինչև Ռ.Թ.Էրդողան, միատարր թուրք ազգ ստեղծելու փորձի ամենամեծ խոչընդոտը հիմա էլ Արևմտյան Հայաստանի հողերում ապրող միլիոնավոր քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների առկայությունն է։