Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք:Այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ: