Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ հայերի հանդեպ կատարված ցեղասպանության հիշատակի օրն անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում:  Երթի նպատակն է Ավստրալիայի իշխանություններին տեղ հասցնել այն, որ կարևոր ու խիստ անհրաժեշտություն է ճանաչել 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականցված ցեղասպանությունը: Ինչպես աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներ, միջազգային կառույցներ, Ավստրալիայի տարբեր նահանգներ ճանաչել են հայերի ցեղասպանությունը, Ավստրալիայի կառավարությունը նույնպես դա պետք է անի։