Գարնանային տարեսկզբի և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան օրը եզդիները՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, նշում են մեծ շուքով: Ըստ եզդիական օրացույցի՝ այս տարի նրանց մոտ 6763 թվականն է: Եզդիների կրոնական հավատալիքների համաձայն՝ Մալաքե Թաուսը համարվում է եզդիների առաջնորդ հրեշտակը, ով 40 հրեշտակների գլխավորն է: Այս օրը նրանք հավաքվում են գերեզմաններում, քանի որ առաջին հերթին շնորհավորում են իրենց հանգուցյալների տոնը, այնուհետև` կենդանիների։ Տոնի կարևոր ծիսակատարություններից մեկը կլոճի բաժանումն է: Այն կլոր քաղցր գաթա է, որի մեջ դնում են կոպեկ և, կլոճը կտրելիս, ում ընկնում է այդ կոպեկը, համարվում է այդ տարվա հաջողակը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում ապրում է 3 մլն եզդի, որից միայն 1 մլն 300 հազարը` Իրաքի հյուսիսում:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է բնիկ ժաղովուրդ համարվող եզդիների Նոր տարին և ցանկանում նրանց նոր հաջողություններ և ամենայն բարիք։