2022. թ. ապրիլի 20-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի17-րդ առցանց նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից: ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնցից կարևորներն էր ԱՀՀ ԱԺ ներքին կանոնակարգի հետ կապված փոփոխությունների և լրացումների նախագիծը: Օրակարգում էր նաև թիվ 2022-03-05 Օրենքի նախագիծը՝ Հայերի հանդեպ իրագործված ցեղասպանությունը ճանաչած երկրների և միջազգային կազմակերպությունների ժամանակագրության մասին:
Նիստում քննարկվեցին նաև ապրիլ 24-ին տարբեր երկրներում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցերը: Փոփոխությունների նախագիծը և օրենքի ընդունումը կկայանա հաջորդ նիստին: