Երուսաղեմում տեղի է ունեցել հայերի դեմ իրագործված ցեղասպանության 107-րդ ոգեկոչմանը նվիրված բողոք-երթ: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Երթի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ցեղասպանության նահատակների բարեխոսության կարգ է կատարվել: Այնուհետև երթի մասնակիցները, ովքեր քայլերթին մասնակցել են «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառով և Հայաստանի Հանրապետության դրոշներով շարժվել են դեպի հայերի հանդեպ կատարված ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:
Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Նույն օրը՝ երեկոյան հիշատակի միջոցառում կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում: