Բնապահպանական և շրջակա միջավայրի ճգնաժամերը խորանում են Արևմտյան Հայաստանում և սպառնում մեր կենսական տարածքներին, աստիճանաբար մարում է մեր մայրենի լեզուն, որը մեր մշակութային հյուսվածքի կարևոր բջիջն է: Այս խնդիրների դեմ պայքարի շրջանակում Կոստանդնուպոլսում կազմակերպվել է «Օվաջիկցիների ֆուտբոլի ավանդական 6-րդ մրցաշարը»։ Այն սկսվել է ապրիլի 17-ին «Մնձուր գետը պետք է հոսի ազատ» կարգախոսով և կտևի մինչև հունիս ամիսը: Մրցաշարը միավորում է դերսիմցիներին՝ միասնաբար հանդես գալու վերը նշված խնդիրների դեմ, ինչպես նաև՝ մարզադաշտում և այնտեղից դուրս խոսել մայրենի լեզվով:
Օվաջիկ երիտասարդական հարթակի քրտնաջան աշխատանքի շնորհիվ մինչև մեր օրերը հասած մրցաշարը կազմակերպվել է նույն հարթակի ջանքերով: Մեր նպատակն է համերաշխաբար պաշտպանել մեր մշակութային ժառանգությունն ու պատմությունը և այն փոխանցել գալիք սերունդներին:
Կոստանդնուպոլսում բնակվող դերսիմցիների ասոցիացիա
Օվաջիկ Երիտասարդական հարթակ