Մահից անմիջապես առաջ Այվազովսկին ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել «Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ Թեոդոսիայի Ի.Կ.Այվազովսկու անվան պատկերասրահի կայքէջում այսպես է նկարագրված հանճարեղ նկարչի կյանքի վերջին օրը. 1900 թվականի ապրիլի 19-ի (մայիսի 2-ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։

 

Kristina — Lusnika hamshen համշեն official clip