Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով, եթե Ազատության հրապարակում իր կարիքը լինի, ապա Արցախից կգա և կմիանա այստեղ գտնվողներին։

«Ես համոզված եմ, որ Ազատության հրապարակում գտնվողները ճիշտ ուղու վրա են։ Այն զոմբիացած մասսան, որը մտածում է, որ, եթե Արցախում ադրբեջանցի է ապրել, ուրեմն՝ ադրբեջանական է, այդ մտքերը պետք է ինքն իր միջից մաքրի ու գնա Ազատության հրապարակ։ Նրանք պետք է գիտակցեն, որ առանց Արցախի Հայաստան չկա և՝ հակառակը։ Մարդիկ պետք է մտածեն, որ եթե այսօր արցախցին է իր բնակավայրից տեղահանվել, վաղը-մյուս օրն իրենք են տեղահանվելու, որովհետև Ադրբեջանի նախագահը հայտարարարում է, թե Երևանն ադրբեջանական է, Սյունիքը և Սևանը՝ նմանապես։ Ես մի անգամ էլ եմ ասել, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 50 տարով Ադրբեջանից հին է։

Մենք պետք է համախմբվենք, տարանջատումները մի կողմն դնենք ու միավորվենք, ինչպես միավորվեցինք 1988 թվականին»,- ասել է Արծվիկ Սարգսյանը։