Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է հայերի հանդեմ կատարված ցեղասպանության 107-րդ ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը: Նա ծաղկեպսակ է զետեղել անհայտ զինվորի հուշարձանին:Միջոցառման վերաբերյալ նա նշել է. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու Ցեղասպանություններով` հայերի և դրան հաջորդած պոնտիկ և Արեւմտեան Հայաստանի հույների Ցեղասպանությամբ»: