Արևմտյան Հայաստանի երևանյան ներկայացուցչությունում տեղի ունեցավ հանդիպում Արևմտյան Հայաստանի պատգամավոր, մտավորական, «Փրկիչ» հրատարակության սեփականատեր Միհրան Փրկիչի և այլ պատգամավորների հետ։
Հանդիպման ընթացքում Միհրան Փրկիչը ներկայացրեց իր հեղինակած «Մեր գոյության հետքերը» գիրքը, որտեղ նկարագրում է դերսիմահայերի՝ սեփական ինքնությանը վերադառնալու պատմությունը։ Պատգամավորը կիսվեց դերսիմցիների ընդհանուր գաղափարներին վերաբերվող մտքերով, ինչպես նաև իր անձնական տեսակետից գնահատեց դերսիմահայերի մոտեցումը Արևմտյան Հայաստանին և նրա հետ կապված ծրագրերին։
Փրկիչը մեծ խանդավառությամբ նշեց հայերի՝ որոշակի ծրագրերով ու նախագծերով աշխատելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով ընդհանուր պայքարում նրանց միասնականության անհրաժեշտությունը։