Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 հաղթանակ է տարել, որից 3-ը՝ նոկաուտով: Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր: 

Վրաստանը ներկայացնող ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը նույնպես  դարձավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանի համար նվաճելով առաջին ոսկին։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է իր զավակների հաղթանակը, ցանկանալով նրանց նոր ու ավելի մեծ հաղթանակներ։