Իրանի Թավրիզ քաղաքում կբացվի հայկական թանգարան,  հայտնել է Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության վարչության նահանգային բաժնի ղեկավարը։

Ահմադ Համզաեհզադեն այս մասին ասել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ պատմական հայկական հուշարձանների պահպանությունը վարչության կարևորագույն պարտականություններից է։

«Նահանգում բազմաթիվ հայկական հուշարձաններ կան և գլխավոր տնօրինության կողմից ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ դրանց վերականգնման, պահպանման համար, և այդ միջոցառումներից հետո օրակարգում է Թավրիզում հայկական թանգարանի վերաբացումը»,- ասել է Համզաեհզադեն։

Նա հավելել է, որ նահանգում կան անգնահատելի հայկական հուշարձաններ, որոնցից թվում  է Սուրբ Ստեփանոս վանքը, որը ներառված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տեսարժան վայրերի ցանկում ։

 

Հայ ժողովրդական «Երկինքն ամպել է»